ԱՀ Նախագահն ընդունել է Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության ղեկավարներին


ԱՀ Նախագահն ընդունել է Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության ղեկավարներին

  • 13-11-2019 18:31:58   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանին եւ գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին:
 
 Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են,որ  հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արսեն Առստամյանը եւ գործադիր տնօրեն Մերի Դավթյանը, քննարկվել են Հայաստանի եւ Արցախի համապատասխան կառույցների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն