Ես կարող եմ ասել, որ դա արձանագրվել է. Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի մասին


Ես կարող եմ ասել, որ դա արձանագրվել է. Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի մասին

  • 13-11-2019 19:13:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Սանդիկովի հարցին, թե ինչ փուլում են հայ-ռուսական հարաբերությունները:
 
«Մենք նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թվականին ես պաշտոնական այց կկատարեմ Ռուսաստանի Դաշնություն, և ՌԴ նախագահը կամ 2020 թվականի երկրորդ կեսին, կամ 2021 թվականի առաջին կեսին պաշտոնական այց կկատարի Հայաստան»,- ասաց նիկոլ Փաշինյանը:
 
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ուզում է պարզ պատասխանել այդ հարցին: Ինչպես Ղարաբաղյան հակամարտության պարագայում, այնպես էլ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ հարցեր են ծագել, այդ թվում՝ ՌԴ-ում:
 
«Այն, ինչ տեղի է ունեցել, արձանագրենք, որ ոչ մեկի կողմից կանխատեսված չի եղել: Հետևաբար, խիստ բնական է, որ այդ հարցրերը ծագել են: Եվ այս հանդիպումների ինտենսիվությունը կա վերջին մեկ ու կես տարվա ընթացքում, որովհետև իսկապես 2018 թվականի արդյունքներով իմ ու ՌԴ նախագահի հանդիպումներն ու խոսակցություններն էլի աննախադեպ մի դինամիկա ունեին: Ես կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ինչ է տեղի ունենում՝ հարցերն ստանում են պատասխաններ: Ընդ որում, այդ հարցերի պատասխանները նաև որոշակի ընկալելու, կշռելու, դրանց խորությունն ու անկեղծությունը հասկանալու խնդիր կա երկուստեք: Եվ պարզապես ժամանակը հարցերի պատասխանները կտա: Ես կարծում եմ, որ մեզ մոտ այդ պրոցեսը գնում է, որպեսզի մեր հարաբերություններում նոր մակարդակ ու որակ արձանագրվի: Ես կարող եմ ասել, որ դա արձանագրվել է և դա տեղի է ունենում: Հիմա արդեն ավելի վստահ կարող եմ ասել, որ դա տեղի է ունենում: Մի ժամանակ, որ ասում էի, շատերը կասկածանքով էին վերաբերվում, բայց հիմա, փառք Աստծո, հրապարակային հայտարարությունները գալիս են այդ բացը լրացնելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ երկկողմ հարցերն ինտենսիվ լուծելու փուլ կարող ենք մտնել՝ առանց անորոշությունների մթնոլորտի:
 
Lragir.am
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը