Կրակոցներ են հնչել Երևանի դպրոցներից մեկի բակում


Կրակոցներ են հնչել Երևանի դպրոցներից մեկի բակում

  • 14-11-2019 12:29:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am-ի տեղեկություններով՝ երեկ կրակոցներ են հնչել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՝ թիվ 116 հիմնական դպրոցի բակում։ Կրակոցների հետևանքով զոհեր կամ տուժածներ չկան։
 
Ըստ թաղամասում շրջանառվող լուրերի՝ կրակոցներ արձակած տղամարդու թիրախում ոչ թե մարդիկ են եղել, այլ թափառող շները։ Տղամարդը ինչ-ինչ պատճառներով թափառող շներ է ոչնչացրել։
 
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ոստիկաններին կարճ ժամանակում հայտնի է դարձել տղամարդու ինքնությունը։ Նա զենքով ու մեքենայով տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play