Վարչապետը նախազգուշացրեց Սուրեն Պապիկյանին

14-11-2019 13:03:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Պետական վերահսկողական ծառայությանը հանձնարարություն է տրվել ուսումնասիրություններ կատարել Եղեգնաձորի քաղաքապետարանում, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ինչ է կատարվել սուբվենցիոն ծրագրերի ուղղությամբ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր կատարած այցին, որն ուղղված էր սուբվենցիոն ծրագրերի որակի ստուգմանը։
 


Հիշեցնենք, որ տեղում պարզվել էր, որ Եղեգնաձորում արտաքին լուսավորության ցանցի կառուցման ուղղությամբ գրեթե աշխատանք չի տարվել։ «Մենք այս ծրագրերի համար Վայոց Ձորի մարզպետարանին էլ ենք գումար տվել, բայց այնտեղ չկար ծրագիր, որն այն վիճակում էր, որի համար մենք պետք
է գումար հատկացնենք։ Նաև նրանք, ովքեր գնում ընդունում են, պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը։ Առաջիկայում էլ չնախատեսված այցերով կգնամ ու սուբվենցիոն ծրագրերը կստուգեմ։ Եթե ինչ-որ բան այնպես չեղավ, ընդունող հանձնաժողովներն ու պաշտոնյաները պետք  է իմանան, որ հավասարազոր պատասխանատվություն ունեն տեղի ունեցողի որակի վերաբերյալ։ Հարց է ծագում՝ նույն Եղեգնաձորում ինչո՞ւ է աշխատանքն այդ որակի, բայց մյուս կողմից հարց է ծագում՝ մարզպետարանն ի՞նչ էր անում այդ ժամանակահատվածում»,- ասաց Փաշինյանը՝ նախազգուշացնելով Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, որ նախարարությունն էլ է պատասխաանտվություն կրում։
 
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս մարզերից խառը տպավորություններով է վերադարձել։ Մեկ բան ակնհայտ է՝ խոշորացված համայնքներում այդ ծրագրերով կատարված աշախատանքների որակը բոլորովին այլ մակարդակի վրա է։
 
ՊՎԾ պետ Արգիշտի Քյարամյանն ասաց, որ Եղեգնաձորի ու Վայքի քաղաքապետարաններում արդեն սկսել են ուսումնասիրություններ իրականացնել։
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 543 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար