Հայ լրագրողները կմեկնեն Բաքու

14-11-2019 17:52:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
hraparak.am Մի խումբ հայ լրագրողներ նոյեմբերի 17-ին կմեկնեն Բաքու՝ ավելի վաղ համաձայնեցված փոխադարձ վստահության միջոցառումների շրջանակում:
 


Այս մասին ադրբեջանական Turan գործակալությանը հայտնի է դարձել Ռիգայում ընթացող «Արևելյան գործընկըրության մեդիա համաժողով 2019»-ի ընթացքում: Հաղորդվում է, որ հայ լրագրողները կայցելեն մի շարք պետական կառույցներ և հանդիպումներ կունենան փորձագետների
հետ: Լրագրողների փոխադարձ այցը նախատեսվել էր պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ որպես փոխադարձ վստահության ամրապնդման ուղղությամբ մարդասիրական միջոցառում: Նույն պայմանավորվածության շրջանակում համաձայնություն էր ձեռք բերվել զոհվածների մարմինների և ռազմագերիների փոխանակման վերաբերյալ: Ակնկալվում է, որ դրանից հետո տեղի կունենա ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այց Հայաստան:
 
Մենք այս տեղեկությունը փորձեցինք ստուգել ՀՀ արտգործնախարարությունից։ Նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ասաց, որ ոչ հերքում և ոչ էլ հաստատում է լուրը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1110 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար