Պատգամավորի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկություններն ուղարկվել են Ոստիկանություն
14-11-2019 17:51:12 | Հայաստան | Իրավունք
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ոստիկանություն:Այս մասին իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Որպես օրենքի նախագծի հարակից զեկուցող հանդես գալու հետ կապված ԱԺ պատգամավոր Նազենի Բաղդասարյանի հասցեին սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ոստիկանություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ», - գրել է Աբրահամյանը:
Ըստ մամուլում տարածած տեղեկությունների` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը սպառնացել է Նազենի Բաղդասարյանին: