Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին


Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին

  • 14-11-2019 18:54:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին, հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
Ռեժիսորը նախագահին ներկայացրել է իր ֆիլմերն ու պատմել առաջիկա ծրագրերի մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել նրա վերջին՝ «Դրախտի դարպասը» խաղարկային լիամետրաժ ֆիլմին, ստեղծման պատմությանը, այն միջազգային հեղինակավոր կինոփառատոններում ներկայացնելուն և համաշխարհային կինոդիտող հանրությանը հասանելի դարձնելուն ուղղված աշխատանքներին: Նշվել է, որ արցախյան հակամարտության առանցքի շուրջ հյուսված ֆիլմը եվրոպական մի շարք երկրների կինոգործիչների հետ համատեղ աշխատանքի արդյունք է:
 
Նախագահ Սարգսյանը հաջողություններ է մաղթել ռեժիսորին և նրա ստեղծագործական թիմին՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել հետագա ծրագրերին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն