Մենք ցանկանում ենք ստեղծել ապաքաղաքական կառույց. Վազգեն Մանուկյան


Մենք ցանկանում ենք ստեղծել ապաքաղաքական կառույց. Վազգեն Մանուկյան

  • 15-11-2019 11:36:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հանրային խորհրդի նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանը Երևանում այսօր հայտարարել է «Վերնատուն» ակումբի ստեղծման մասին: Այդ առիթով տեղի ունեցած համաժողովի բացմանը Վազգեն Մանուկյանն ասել է, որ ակումբում հավաքվել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հանրային, մշակույթի, քաղաքական գործիչներ ու գիտնականներ:
 
Վազգեն Մանուկյանն ասել է, որ «Վերնատուն» ակումբը նպատակ չունի իրականացնել որևէ քաղաքական ուժի ծրագրերը, քանի որ այն ապաքաղաքական կառույց է:
 
«Այսօր Հայաստանում անմակարդակ դիկտատուրա է ձևավորվում, և մենք պետք է կարողանանք թույլ չտալ դա»,-ասել է Վազգեն Մանուկյանը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play