«Էս վաղ կենսաթոշակի մասին օրենքը մտածողության մակարդակում կատարվող սխալ ա». Հակոբ Բադալյան


«Էս վաղ կենսաթոշակի մասին օրենքը մտածողության մակարդակում կատարվող սխալ ա». Հակոբ Բադալյան

  • 15-11-2019 11:42:36   | Հայաստան  |  Հասարակություն

Անկախ Սահմանադրական դատարանի հանդեպ վերաբերմունքից, էս վաղ կենսաթոշակի մասին օրենքը անհեթեթություն ա, սա մտածողության մակարդակում կատարվող սխալ ա: Հետեւաբար մտածողության մակարդակում պետք ա բացառվեն էդպիսի լուծումները, երբ փաստացի գործադիր կամ օրենսդիր իշխանությունը դատական իշխանությանը հարկատուների հաշվին կաշառք ա առաջարկում՝ հրաժարականի դիմաց: Պատկերացնում եք, ասենք ցանկացած էդպիսի դեպքում, երբ օրենսդիր ու գործադիր իշխանության շահից բխի դատական իշխանության պաշտոնանկումը, կիրառվի էդ սկզբունքը՝ հրաժարական տուր եւ քեզ բյուջեից փող կտանք: Հետո կլինի իրավիճակ, երբ կասվի՝ աշխատավարձիդ չափով քիչ ա՞, դե կտանք դրա կրկնապատիկը, մենակ դու հրաժարական տուր: Չի կարելի ստեղծել էդպիսի իրավա-քաղաքական նախադեպեր:

 

Հակոբ Բադալյան 

Մեկնաբան 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play