«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը միանում է ՀՀ Կառավարության ՝ տնկել 10 միլիոն ծառ նախաձեռնությանը

15-11-2019 14:08:23   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը միանում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հայտարարած ակցիային՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը տնկել 10 միլիոն ծառ։
 
Ընկերությունը մտադիր
է լայնածավալ աշխատանքներ իրականացնել իր ներկայության համայնքներում կանաչ տարածքներ ստեղծելու համար։  Ակցիան մեկնարկել է Ագարակ քաղաքում, որտեղ «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի» աշխատակիցները, բնապահպանության և հանքային ռեսուրսների պետական տեսչության Սյունիքի բաժնի աշխատակիցների հետ միասին տնկել են կանադական բարդիների տասնյակ տնկիներ։ Կանաչ տարածքների ընդլայնման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն
հաջորդ գարնանը ։ Ընկերությունը տեղադրել է նաև ծառերը ջրելու ավտոմատ համակարգ։
 
«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակով․ «Բնապահպանության ոլորտի հարցերը մշտապես գտնվում են կոմբինատի ղեկավարության ուշադրության կենտրոնում, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը դարձավ բնապահպանական միջոցառումներն առավել արդիականացնելու ևս մեկ առիթ։ Մեղրի/Ագարակ համայնքների ցածրադիր վայրերը Հայաստանի չոր կլիմայական շրջաններից են, և մենք ուրախ ենք, որ մեր մասնակցությունը այս նախաձեռնությանը շոշափելի օգուտներ կբերի տարածաշրջանին, նրա բնակիչներին և հյուրերեին»։
 
Ներկայումս «ԳՊՄ գոլդ» ընկերությունը, որը «ԳեոՊրոմայնինգ» ընկերության հայաստանյան ակտիվներից մեկն է,  տեղական իշխանությունների հետ աշխատում է Սոթք և Արարատ գյուղերում մշակութային, մարզական և զվարճանքի այգիներ հիմնելու ուղղությամբ։ Նախագծային աշխատանքները կսկսվեն 2020 թվականի գարնանը՝ մի քանի հազար տնկիների տնկմամբ։
 «ԳՊՄ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտին․ «Մենք մտադիր են մեր ներկայության համայնքներում ստեղծել հայ-ռուսական բարեկամության պուրակ՝ պլանավորումից մինչև ոռոգում և խնամք։ Ներկայումս դենդրոլոգները մեզ մասնագիտական աջակցություն են ցուցաբերում լանդշաֆտի ձևավորման համար անհրաժեշտ մշտադալար ծառերի, ծաղկող թփերի և ծաղիկների տեսակների ընտրության հարցում՝  նկատի ունենալով այս տարածքների եղանակային և կլիմայական պայմանները»։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 321 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար