Բակո Սահակյանը ներկա է գտնվել «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի գրադարան-ընթերցասրահի բացման արարողությանը


Բակո Սահակյանը ներկա է գտնվել «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի գրադարան-ընթերցասրահի բացման արարողությանը

  • 15-11-2019 15:56:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում ներկա է գտնվել «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի գրադարան-ընթերցասրահի բացման արարողությանը:
 
Երկրի ղեկավարը կարեւորել է նման ենթակառուցվածքների առկայությունը՝ կրթության եւ գիտության զարգացման ու մատաղ սերնդի դաստիարակման տեսանկյուններից:
 
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն