Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում


Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

  • 15-11-2019 18:38:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ռազմական պատմություն» թեմայով անցկացվող ամենամյա դասընթացի ունկնդիրներին: 
 
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, համոզմունք հայտնել, որ ռազմական պատմության և ռազմագիտության վերաբերյալ  ստացած գիտելիքները կնպաստեն երիտասարդների հետագա մասնագիտական հաջողություններին: Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել զինված ուժերում ընթացող բարեփոխումները և պաշտպանական քաղաքականության առաջնահերթություները:
 
ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվող չորսշաբաթյա դասընթացները հնարավորություն են ընձեռում մասնակիցներին հանդիպել ռազմական փորձագետների, պատմաբանների և վերլուծաբանների, ունկնդրել դասախոսություններ ու ծավալել քննարկումներ հայ ռազմարվեստի և համաշխարհային ռազմական պատմության առանցքային հարցերի շուրջ: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play