Լուսավոր Հայաստան կուսակցություն, կանգնեք ու ուղիղ ասեք. Նիկոլ Փաշինյանը բարկացավ

15-11-2019 18:52:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ազգային ժողոբում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քննադատություններին:
 


«Այսօր մեր ընդդիմությունը մեզ ի՞նչ է ասում, տերմինախեղդ է անում: Ասում է՝ ֆիսկալ կանոնները խախտում եք, գետինը մտնեք դուք: Եկեք թարգմանենք ձեր ասածը, դուք ի՞նչ եք ասում, ասում եք՝ աշխատավարձ մի բարձրացրեք, թոշակ ու նպաստ
մի բարձրացրեք: Կանգնեք ուղիղ էդ ասեք, ինչ եք գիտահետազոտական-միտահետազոտական: Ընենց բառեր եք ասում, որ ոչ մեկ գլխի չընկնի՞, թե ինչ եք ասում: Կանգնեք ուղիղ ասեք: Լուսավոր Հայաստան կուսակցություն, կանգնեք ու ուղիղ ասեք, որ մենք դեմ ենք, որ դուք բարձրացնեք աշխատավարձերը, թոշակները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ կառավարությունը 2020 թվականի բյուջեն կազմելիս խախտել է «Բյուջետային համակարգի մասին» օրենքն ու սպառնացել ֆինանսների նախարարին, որ եթե չշտկեն խախտումները, կդիմեն Քրեական օրենսգրքի օգնությանը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 756 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար