Վարչապետը այսօր աշխատում է միայնակ, դա նույնիսկ ընդունում են նախկինները

15-11-2019 23:08:20   | Հայաստան  |  Հասարակություն
ՔԱՆԻ ԴԵՌ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԻԱՅՆԱԿ Է...........
 


Մի ընկեր ունեմ, յուրահատուկ անձնավորություն է: Հարուստ կյանքի փորձով և լրջագույն վերլուծական մտքով:
Նրա այդ ունակությունը ավելի արդյունավետ կլիներ, եթե մեղմ ասած մի թերություն չունենար:
Նա մեծամասամբ ուրիշի կարծիք չի ընդունում, ինքը միշտ ճիշտ է և շատերը դա ընդունում են:
Դա քանի որ շատերը դա ընդունում են, ինքն էլ այդպիսին է:
Հավանաբար ես այն հազվագույտ մարդկանցից եմ, որ հետը միշտ վիճում եմ :
Ինչն է հետաքրքիր, վերջերս նկատել եմ, որ ես իր հետ չեմ համաձայնվում, քանի որ ուղղակի պետք է չհամաձայնվեմ, իսկ ուշագրավն էլ այն է, որ նա զայրանալով իմ անընդհատ հակառակվելու բնավորության վրա, այնուամենայնիվ կարիք ունի այդ վեճերին:
Ասենք վստահաբար գիտի որ հակառակվելու եմ, բայց այնուամենայնիվ հարցը կտա, կարծիքը կհայտնի, երբեմն պատասխանիս չսպասելով անմիջապես կհայտարարի որ անուղղելի եմ և միևնույն է կհակառակվեմ:
Ինչևէ, անցնեմ բուն նյութին:
Երեկ իմ ընկերը մի հետաքրքիր համեմատություն կատարեց, ծառի ոստոտ, փտած քոթուկի, գաջեգործ վարպետի և այսօրվա մեր կառավարման համակարգի հետ, որը հանճարեղ էր իր պարզությամբ ու տիպիկ բնորոշում էր երկրում ստեղծված այսօրվա իրավիճակը:
Այսպես՝
Ամենալավ հյուսնը անգամ չի կարող
ծառի ոստոտ, փտած քոթուկից ստանա որակյալ տախտակ:
Որքան էլ որ տառապի, որքան էլ որ ազնիվ լինի մեր հյուսնը այդ ոստոտ, փտած քոթուկից ստացած տախտակով չի կարող պատրաստել որակյալ սեղան, աթոռ, մանրահատակ և այլն:
Արդյունքում, որքան էլ որ ազնիվ լինի մեր հյուսնը այդ ոստոտ, փտած քոթուկից ստացած տախտակով նրա պատրաստած սեղանը, աթոռը, մանրահատակը և այլն չեն կարող նպատակային ծառայել իր ընտանիքին և բացի ժամանակի անթույլատրելի կորստից, ռեսուրսների վատնումից ուրիշ ոչինչ չեն կարող տալ մեր ազնիվ հյուսնին և նրա ընտանիքին:
Եթե գաջեգործ արտակարգ, ազնիվ վարպետը չունենա ուշիմ և ազնիվ օգնականներ, ապա նա ստիպված կլինի ամբողջ աշխատանքը կատարել միայնակ:
Պատի ստորին հատվածը սվաղելուց վարպետը դեռ կարող է միայնակ և գաջը մաղել, և ջուրը բերել, և շաղախը պատրաստել, և որակով իր սվաղը կատարել, ուղղակի կունենա ժամանակի անիմաստ և անթուլատրելի կորուստ:
Բայց երբ մեր վարպետը պատի ստորին հատվածից կբարձրանա վերև, ապա այլևս նրա միայնակ կատարած աշխատանքը չի կարող ունենալ որակ, քանի որ վերը նշված գործողությունները կատարելու համար, նա ամեն անգամ ստիպված պետք է լինի աստիճանով իջնել ներքև և կրկին բարձրանալ, իսկ ամեն անգամ իջնել և բարձրանալուց կկորցնի ժամանակ, որի արդյունքում շաղախը կսառչի և վարպետը ստիպված պատի վրա կսվաղի արդեն անպետք, մեռած գաջը, որը չորանալուց հետո կճաքի և կանջատվի պատից:
Այդպիսին է նաև մեր այսօրվա իշխանական ողջ համակարգը:
Վարչապետը աներկբա ազնիվ է և իր գործի հմուտ մասնագետն է:
Բայց կառավարման համակարգում 90%-ը դեռ նախկին կադրերն են, դատարաններում և իրավապահ համակարգում նույնպես, այլ կերպ ասած ոստոտ և փտած քոթուկները:
Որքան էլ որ ազնիվ և արհեստավարժ լինի մեր վարչապետը այդ ոստոտ, փտած կադրերով չի կարող ստեղծել մի համակարգ, որ արդյունավետ կծառայի Վարչապետի ընտանիքին՝ ժողովրդին:
Վարչապետը այսօր աշխատում է միայնակ, դա նույնիսկ ընդունում են նախկինները:
Նա միայնակ կատարում է տուրիզմի, կրթության,
ԱԺ -ի, տարածքային կառավարման, առողջապահության,ՊՆ-ի, Ոստիկանության, ԱԱԾ-ի , արտաքին քաղաքականության և այլ ոլորտների պատասխանատուների աշխատանքը:
Բայց հեղափոխությունից հետո երկիրը զարգացել է և Վարչապետը բարձրացել է վերև:
Այսօր ամեն անգամ, երբ ոլորտներից մեկն ու մեկում խնդիր է առաջանում, ապա նա ստիպված է լինում աստիճանով իջնել ներքը և կրկին բարձրանալ, իսկ ինչպես նշեցի վերևում, դա աներկբա բերում է որակի կորստի և աշխատանքի անարդյունավետությանը:
Ամփոփեմ
Քանի դեռ կառավարման և դատաիրավական համակարգում առկա են ոստոտ, փտած քոթուկները, ապա դրանց արտադրանքը չի կարող ծառայել ժողովրդին:
Քանի դեռ կառավարությունում Վարչապետը աշխատում է միայնակ, ապա տարեց տարի մեր երկիրը կկորցնի ապրիլյան հեղափոխությամբ տրված արժանապատիվ ապրելու իր հնարավորությունը:
 
իրավապաշտպան
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1330 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար