Չստացված փորձ. Վազգեն Մանուկյանը փոշմանել է

18-11-2019 11:05:52   | Հայաստան  |  Վերլուծություն
Վերնատուն ակումբի նիստը հայտարարվել էր որպես կարեւոր քայլ Հայաստանի կառավարությանն ընդդիմադիր ուժերի միավորման ճանապարհին: Նիստից մի քանի օր առաջ Վազգեն Մանուկյանը հրաժարական էր տվել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից: ՀՅԴ-ն ցույցեր է սկսել իր կարծիքով ապազգային որոշումների դեմ, ՀՀԿ-ն պիկետ է անցկացրել ԱԳ նախարարի հրաժարականի պահանջով: Նիստից մեկ օր առաջ Միքայել Մինասյանը ծրագրային հոդված է հրապարակել՝ Վերնատան նիստն անվանելով պայքարի սկիզբ եւ սահմանելով ուղղությունները:
 


Նիստից հետո Վազգեն Մանուկյանը լրագրողներին ասել է, որ գարնանը կվերադառնա քաղաքականություն, երբ կվերակենդանացնի իր Ազգային ժողովրդավարական միություն կուսակցությունը: Ըստ երեւույթին, ամեն ինչ նախատեսվածի պես չի ստացվել:
 
Հավաքված կոնտինգենտն ապակողմնորոշված թոշակառուների տպավորություն էր թողնում, որոնք փորձում են հիշեցնել իրենց մասին: Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամները
խոսում էին երկրորդ նախագահի քաղաքական հետապնդման մասին: Դաշնակցության ներկայացուցիչները խոսում էին նոր իշխանության ապազգային քաղաքականության մասին՝ դրանում տեսնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի մատը: ՀՀԿ նախկին պատգամավորները խոսում էին ղարաբաղյան թեմայով՝ նախազգուշացնելով, որ ընթացիկ քաղաքականութունը կարող է հանգեցնել պատերազմի վերսկսման: Դավիթ Շահնազարյանը նույնպես մտահոգ էր Ղարաբաղով:
 
Մի խոսքով, ամեն մեկը խոսում էր իր ցավի մասին: Վազգեն Մանուկյանին թերապեւտի դեր էր հատկացված, եւ նրա համար դժվար էր ախտորոշել. նա լսեց բոլորին ու խոստացավ վերադառնալ գարնանը՝ բոլորին բարի ձմեռում մաղթելով: Հնարավոր է, հոգու խորքում նա փոշմանել է, որ ֆալստարտ է արել ու հեռացել Հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնից:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1895 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար