Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում կկատարի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

18-11-2019 10:47:30   | Հայաստան  |  Մշակույթ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 22-ին ելույթ կունենա Սոչիի «Սիրիուս» գիտության, կրթության և մշակույթի տանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում հանդես գալու հրավերը ստացել է «Տաղանդ և հաջողություն» կրթական հիմնադրամի կողմից՝ մշակութային ոլորտում միջազգային համագործակցության շրջանակներում։ 
 


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգային երեկոյի ընթացքում կներկայացնի հայ և ռուս կոմպոզիտորների՝
Պյոտր Չայկովսկու‚ Սերգեյ Պրոկոֆևի‚ Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործություններից։ Նվագախմբի հետ հանդես կգա հայտնի ջութակահար Հայկ Կազազյանը՝ կատարելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 480 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար