Ուղիղ. Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը


Ուղիղ. Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը

  • 18-11-2019 10:11:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Նոյեմբերի 12-ից գումարված նիստի ընթացքում պատգամավորները մի շարք օրենքների նախագծեր են քննարկել և ընդունել առաջին ու երկրորդ ընթերցմամբ:
 
Նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում գործադիրի անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:
 
Նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հիմնական և հարակից զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին:
 
Նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բյուջեի այս նախագիծը հեղափոխական է: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բյուջեն հեղափոխական չհամարելով նշել է, որ դեմ է քվեարկելու Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է բյուջեի նախագծի քննարկման ընդմիջում՝ առնվազն 4 օրով և նշել, որ պատգամավորներն ու խմբակցություններն իրենց առաջարկները կարող են ներկայացնել 24 ժամվա ընթացքում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play