ՀՀ ՊԵԿ-ի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ կնքվել են մի շարք փաստաթղթեր

18-11-2019 11:40:39   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ ստորագրվել է արձանագրություն նախնական էլեկտրոնային տեղեկության փոխանակման մասին՝ փոխադրամիջոցների եւ ապրանքների միջազգային տեղաշարժի վերաբերյալ։
 


Բացի այդ, Վրաստանի ֆինանսների նախարարության Պետեկամուտների ծառայության եւ Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի միջեւ
ստորագրվել է հուշագիր բեռնված փոխադրամիջոցների էլեկտրոնային կնիքի ներդրման պատրաստակամության մասին։
 
Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի Պետեկամուտների նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը եւ Վրաստանի Պետեկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Խունդաձեն։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 498 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար