Սերժ Սարգսյանին կանչելու են ամենավերջում. հարցաշար են պատրաստում


Սերժ Սարգսյանին կանչելու են ամենավերջում. հարցաշար են պատրաստում

  • 18-11-2019 14:01:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Ազգային ժողովում այսօր ապրիլյան պատերազմի հանագամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի հերթական նիստն է մեկնարկել։ Այն անցկացվում է դռնփակ։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին չասաց, թե ով է այսօր հրավիրված հյուրը։ Ըստ տեղեկությունների՝ այսօր հանձնաժողով է հրավիրվել Պաշտպանության բանակի ռազմական հետախուզության վարչության նախկին պետը։
 
Անդրադառնալով հարցին, թե նախկին նախագահ Սերժ Սարգսյանը երբ է հրավիրվելու հանձնաժողով, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Պատրաստում ենք այն ամբողջ հարցաշարը, որը պետք է տանք պարոն Սերժ Սարգսյանին։ Մենք ամեն օր, ամեն նիստից հետո մոտենում ենք ձեր ասած անձնավորության հրավերին»։ Նա հավելեց, որ ամենավերջում են կանչելու Սերժ Սարգսյանին։
 
Մանրամանսերը՝  Lragir.am -ի տեսանյութում
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը