ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է ռազմական տեխնիկայի փորձարկումներին

18-11-2019 16:14:08   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն օրերս ԶՈՒ զորավարժարաններից մեկում հետևել է արդիականացված «ՕՍԱ ԱԿ»
համալիրների և հայրենական արտադրության այլ զինատեսակների` մարտական հրաձգությամբ անցկացված փորձարկումներին:
Հաշվարկներն զբաղեցրել են նախորոշված շրջանները, ուղեկցել և անվրեպ խոցել բոլոր օդային թիրախները: 
 
Հրաձգության ավարտից հետո ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների հրամանատարներին:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 431 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար