Որոնվում է մեքենայի սրահից առերևույթ գողություն կատարած անձը. ( տեսանյութ)


Որոնվում է մեքենայի սրահից առերևույթ գողություն կատարած անձը. ( տեսանյութ)

  • 18-11-2019 16:21:06   | Հայաստան  |  Իրավունք



 
 
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Կենտրոն և Նորք-Մարաշ  վարչական շրջանի քննչական բաժնում  քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ապօրինի շինություն մուտք գործած և առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
 
Նախնական տվյալներով` 2019թ. օգոստոսի 27-ին ոստիկանությունում Արմավիրի մարզի բնակչից հաղորդում է  ստացվել այն մասին , որ  օգոստոսի 23-ին` ժամը 12.00-ից մինչև 13.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, Երևան քաղաքի Քաջազնունի փողոցում կայանված իր մեքենայի սրահից գողացել է  պայուսակը, որի մեջ եղել է անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը և կանխիկ գումար` պատճառելով գույքային վնաս:
 
Դեպքի առթիվ՝  ՀՀ  ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում  հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական  օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-ին մասի 3-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով և ուղարկվել Կենտրոն և Նորք-Մարաշ   վարչական շրջանների քննչական բաժին:
 
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի  անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձին  հայտնաբերելու ուղղությամբ:
 
Խնդրում ենք նշված անձին  ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք