Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նամակ է ուղարկել Մակրոնին և պատասխան ստացել

18-11-2019 17:00:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
 


«Ես գրեցի այդ նամակը՝ չսպասելով պատասխանի։ Գաղտնիք չէ, որ վերջին մեկ տարում ես այդ գործի մասին զեկուցում եմ Ֆրանսիայի ու միջազգային որոշ կառույցների»,-ասաց Թորոսյանը Երևանում լրագրողների  հետ
հանդիպմանը։
 
Մակրոնին ուղղված նամակում նա ներկայացրել է մեկ տարվա ընթացքում դատավարությունը, գլխավոր կետերն ու ներկայացրել առաջարկներ։
 
«Մեկ ամիս չանցած՝ մի քանի օր առաջ նախագահ Մակրոնից պատասխան ստացա, ու ասվում է՝ վստահ եղեք, որ Ֆրանսիան հետևում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը»,-ասաց փաստաբանը՝ հետաքրքրական համարելով Ֆրանսիայի նախագահի կողմից իրեն գրավոր պատասխանելը։
 
Նա շեշտեց, որ Ֆրանսիայի նախագահի գրասենյակում գիտեին, որ նամակի մասին հրապարակվելու է։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 505 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար