Վլադիմիր Կարապետյանը պարզաբանում է Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների ազատումը


Վլադիմիր Կարապետյանը պարզաբանում է Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների ազատումը

  • 18-11-2019 17:23:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների ազատումը կապված է կառուցվածքային փոփոխությունների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
 
«Օրենսդրական փոփոխությունների արդյունքում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնց համաձայն՝ գլխավոր ռազմական տեսչությունը վերակազմավորվել է Պաշտպանության նախարարության վերահսկողության ծառայության»,-ասաց Վլադիմիր Կարապետյանը:
 
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից: Վարչապետի որոշումներով՝ պաշտոններից ազատվել են նաև գլխավոր ռազմական տեսչի տեղակալներ Կամո Քոչունցը և Վաչագան Ներսեսյանը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play