Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Կատարի ազգային թանգարան


Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Կատարի ազգային թանգարան

  • 18-11-2019 18:56:18   | Կատար  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Կատարի ազգային թանգարան։
 
 Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են,որ  Նունե Սարգսյանը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, երկրի զարգացման պատմությանը, դիտել ժամանակակակից ոճով պատրաստված ինստալացիաները։
 
Թանգարանում տարբեր ցուցադրությունների և նորարարական լուծումների միջոցով ներկայացված են Կատարի պատմությունը, մշակույթը, կենցաղն ու ազգային ավանդույթները։ Հատուկ սրահներ են նվիրված երկրի բնաշխարհին ու կենդանական աշխարհին։Բացի ցուցադրություններից թանգարանում գիտնականների ու ուսանողների համար գործում են հետազոտական կենտրոն և լաբորատորիաներ՝ թվային արխիվներին հասանելիությամբ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play