Դևիդ Բեքհեմն ու Միլի Բոբի Բրաունը ելույթ կունենան ՄԱԿ-ի գագաթնաժողովում՝ պահանջելու յուրաքանչյուր երեխայի իրավունքների իրականացում



19-11-2019 10:29:58   | Հայաստան  |  Հասարակություն
 ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ Դևիդ Բեքհեմն ու Միլի Բոբի Բրաունը վաղը միանալու են երեխաների ու երիտասարդների խմբին՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպվող գագաթնաժողովին և երկրների առաջնորդներից պահանջելու երեխաների իրավունքների պաշտպանություն և իրացում:
 


Ի լրումն այլ տոնակատարությունների /մանրամասները ստորև/, ՅՈՒՆԻՍԵՖ-ի այս գագաթնաժողովը նվիրված է Երեխաների համաշխարհային օրվան և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակին: Կոնվենցիան պատմության մեջ ամենաշատ վավերացված մարդու իրավունքների փաստաթուղթն է: Նոյեմբերի 20-ին նմանատիպ գագաթնաժողովներ են կազմակերպվելու աշխարհի 50 երկրներում՝ Հայաստանից մինչև Հորդանան, Եթովպիայից մինչև Ինդոնեզիա:
 
«Աշխարհի բոլոր անկյուններում երեխաները ավելի լավ ապագայի մասին են երազում»,-ասում է Դևիդ Բեքհեմը, ով բացման ելույթով է հանդես գալու գագաթնաժողովին: «Արդեն 20 տարի է՝ ես աշխատում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ և աշխարհի բոլոր անկյուններում հանդիպել եմ երեխաների և երիտասարդների, ովքեր ձգտում են լավ կրթություն ստանալ, առողջ և խաղաղ ապրել: Բոլոր երեխաներն էլ արժանի են ու պետք է ստանան բոլոր հնարավորություններն իրենց ներուժին հասնելու համար: Պատիվ ունեմ աջակցելու երիտասարդներին, ովքեր լսելի են դարձնում իրենց ձայնն ու փոփոխություն պահանջում»:
 
Գագաթաժողովին ընդառաջ ՄԱԿ-ի անդամ երկրներին հրավիրել են ստորագրելու Գլոբալ երդում, որի միջոցով ստորագրող
երկիրը հանձն է առնում անհապաղ քայլեր ձեռնարկել երեխայի իրավունքների ապահովման ուղղությամբ: Հայաստանի Հանրապետությունը նույնպես ստորագրել է այս երդումը, առաջադրելով յոթ քայլ, որոնք կիրականցվեն երկրի կողմից հետագա տարիների ընթացքում:
 
Նոյեմբերի 20-ին երեխաները որոշում կայացնողների հետ մասնակցելու են գագաթնաժողովների, մեկ օրով զբաղեցնելու են կառավարական բարձր պաշտոններ, ղեկավարելու են սպորտային ու մասնավոր կազմակերպություններ: Օրվա կապակցությամբ բազմաթիվ հայտնի տեսարժան վայրեր կապույտով են լուսավորվելու:
 
Ավելի մանրամասն՝
 
50 երկրներում ազգային գագաթնաժողով է կազմակերպվելու երեխաների և որոշում կայացնողների մասնակցությամբ, այդ թվում Հայաստանում, Եթովպիայում, Գերմանիայում, Ինդոնեզիայում, Հորդանանում, Ռուանդայում, Տանզանիայում և այլ երկրներում:
Ժնևի Ազգերի պալատում եռօրյա տոնակատարություն է լինելու նոյեմբերի 18-20-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար տկն Միշել Բաչելետի մասնակցությամբ: Այլ երկրներում երեխաները ակտիվորեն մասնակցելու են խորհրդարանների նիստերին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի, Հնդկաստանի, Ջամայկայի, Թուրքիայի խորհրդարաններում:
 
Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը արդեն երրորդ տարին է, ինչ իր պաշտոնն ու գրասենյակը մեկ օրով տրամադրելու է երեխաներին:
Օրվա կապակցությամբ կապույտ գույնով կլուսավորվեն Բրյուսելում Եվրոպական խորհրդարանը, Չինաստանում Շանհայի աշտարակը, Ֆրանսիայում Պանթեոնը, Աթենքի Ակրոպոլիսը Հունաստանում, Հաագայի Խաղաղության պալատը Նիդերլանդներում, Հորդանանում Պետրան, Մեխիկոյում Ֆրիդա Կալոյի թանգարանը, Թուրքիայում Բոսֆորի կամուրջը, Պանամայի ջրանցքը և այլն:
 
80 բիզնես ընկերություններ միանալու են ՅՈՒՆԻՍԵՖ-ին տարբեր երկրներում տոնելու երեխայի իրավունքներն ու հավաքագրելու միջոցներ: Նրանց թվում են Ամադեուսը, Բեկոն, Բարսելոնայի ֆուտբոլային թիմը, H&M-ը, IKEA-ն, Լեգոն, Նորվեգիական ավիաուղիները, Պանդորան, Լուի Վիտոնը և մի շարք այլ ընկերություններ, ում համար երեխաներն առաջնահերթություն են:
 
Նորվեգիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատել է Եվրոպիական բիոինֆորմիացիոն ինստիտուտի, Թվիստ բիոգիտություն ու Իմագեն կազմակերպությունների հետ՝ ստեղծելով սինթետիկ ԴՆԹ, որը պահվելու է Արկտիկական Սվալբարդի
հատուկ արխիվում: Այսպիսով, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան առաջին փաստաթուղթն է, որ այսպես է արխիվացվել ու կպահպանվի անգամ միլիոնավոր տարիներ:
ՅՈՒՆՍԵՖ-ի գրասենյակը Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում «Վազել հանուն իրավունքների» (Right Runner) անվանմամբ մոբայլ խաղ է ստեղծել: Խաղի ամեն մի փուլը Կոնվենցիայի մեկ իրավունքի վերաբերյալ է: Այն հասանելի է անգլերեն ու իսպաներեն լեզուներով Google Play -ում կամ Apple Store-ում:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում բոլորին միանալ նոյեմբերի 20-ի տոնակատարություններին՝ այդ օրը կրելով կապույտ հագուստ կամ որևէ իր ու սոցիալական մեդիաների էջերի գրառումներում ներառել #WorldChildrensDay հեշթեգը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 504 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար