ԱԺ-ն քննարկել է Դանիայի հետ վիզայի տրամադրումը դյուրացնելու համաձայնագիրը վավերացնելու օրինագիծը


ԱԺ-ն քննարկել է Դանիայի հետ վիզայի տրամադրումը դյուրացնելու համաձայնագիրը վավերացնելու օրինագիծը

  • 19-11-2019 13:35:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ Ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
 
Նոյեմբերի 19-ի խորհրդարանի նիստում օրինագիծը ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
 
«Դանիայի Թագավորությունը չի ստորագրել 2012թ. ստորագրված ՀՀ-ի և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը, որով նշված է, որ համաձայնագիրը չի կիրառվում Դանիայի դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական ծառայությունների կողմից վիզաների տրամադրման ընթացակարգերի նկատմամբ, և որի ստորագրման ժամանակ կողմերը համատեղ հայտարարությամբ, նպատակահարմար են համարել, որ Դանիայի և Հայաստանի կառավարությունները կնքեն կարճաժամկետ վիզաների տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ երկկողմ համաձայնագիր»,- ասաց Ադոնցը:
 
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018 թ.:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play