Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը. փաստաբան


Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը. փաստաբան

  • 20-11-2019 11:13:41   | Հայաստան  |  Իրավունք

«Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի) այսօր հրապարակեց Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման դեմ մեր ներկայացրած բողոքի քննարկման արդյունքում կայացված որոշումը»։
 
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ շարունակելով.
 
«Ինչպես պարզ դարձավ որոշման հրապարակումից, դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը՝ հիմնավոր համարելով պաշտպանության կողմի ներկայացրած գրեթե բոլոր փաստարկները՝ սկսած հիմնավոր կասկածի բացակայությունից, ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման ժամկետների խախտումից, քրեական հետապնդումը բացառող հանգամանքներից մինչև կալանավորման համար օրենքով սահմանված հիմքերի բացակայություն։
 
Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Բաբայանի նկատմամբ արդեն իսկ կիրառված է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց, ու նա ազատության մեջ է՝ դատարանը ֆորմալ առումով որոշել է մերժել ներկայացված բողոքը։
Որոշման տեքստը ստանալուց ու դրան ծանոթանալուց հետո կորոշենք՝ արդյոք այն մեզ բավարարում է ողջ ծավալով, թե ոչ»։
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք