ՀՀ ԿԲ նախագահը մեկնել է Պրահա


ՀՀ ԿԲ նախագահը մեկնել է Պրահա

  • 20-11-2019 11:46:01   | Չեխիա  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կենտրոնական բանկի  նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Պրահա` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների խորհրդի 42-րդ նիստին:
 
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ  միջոցառման շրջանակում տեղի է ունենալու նաև միջազգային գիտաժողով, որի ընթացքում քննարկվելու են զարգացած և զարգացող երկրներում գնաճի նպատակադրման, դրամավարկային քաղաքականության համատեքստում վիճակագրական տվյալների կառավարմանը նվիրված հարցեր:
 
Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն