Կառավարությունը քննարկում է պղնձաձուլական նոր համալիրի կառուցման հարցը


Կառավարությունը քննարկում է պղնձաձուլական նոր համալիրի կառուցման հարցը

  • 20-11-2019 13:50:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանում պղնձաձուլական նոր համալիրի կառուցման հարցը գտնվում է ՀՀ կառավարության օրակարգում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
 
«Չինական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են, և չինական ընկերությունը, նախնական պայմանավորվածության համաձայն, ծրագրում է այցելություն Հայաստան, և ես կարծում եմ, որ այդ այցի շրջանակներում ես նույնպես կընդունեմ պատվիրակությանը: Ընդհանուր առմամբ, նոր պղնձաձուլական համալիրի կառուցումը մեր օրակարգում է, որովհետև այն, ինչն առկա է Ալավերդիում, արդյունավետ չէ, բնապահպանական տեսանկյունից շատ խնդրահարույց է։ Եվ այն, ինչը հիմա է քննարկվում, գրեթե քիչ կապ ունի այն բանի հետ, ինչ եղել է նախկինում»,- ասաց Ավինյանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն