Հրայր Թովմասյանի արձակուրդն ավարտվել է․ նա արդեն աշխատանքի է գնում


Հրայր Թովմասյանի արձակուրդն ավարտվել է․ նա արդեն աշխատանքի է գնում

  • 20-11-2019 13:55:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի արձակուրդը նոյեմբերի 19-ին ավարտվել է։ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Թովմասյանը երեկ արդեն աշխատանքի է գնացել։
 
Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ Սահմանադրական դատարանի աշխատակազմից ու Թովմասյանի օգնականներից։ Մեզ հայտնեցին, որ օգնականներից Ռուզաննա Աբրահամյանը գործուղման է, իսկ մյուս օգնականը՝ Արտակ Հովհաննիսյանը՝ արձակուրդում։ Հովհաննիսյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց նրա վարորդը։
 
Հրայր Թովմասյանի մյուս օգնականը՝ Մարիաննա Մանուկյանը, խնդրեց «Թովմասյանն այսօր աշխատանքի եկե՞լ է» հարցը ուղարկել գրավոր հարցման տեսքով, քանի որ ինքն իրավասու չէ պատասխանել այդ հարցին։ Հարցին չպատասխանեցին նաեւ ոչ ընդունարանից, ոչ մամուլի բաժնից, աշխատակազմի ղեկավարի օգնականը նույնպես ասաց, որ պատասխանելու իրավասություն չունի։
 
 
Գրավոր հարցման դեպքում, ամենայն հավանականությամբ, պատասխանը կստանայինք օրեր անց միայն, քանի որ ՍԴ ընդունարանից հայտնեցին, որ գործուղման է նաեւ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը, որը եւ սովորաբար պատասխանում է հարցումներին։
 
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը երկօրյա արձակուրդ էր վերցրել հոկտեմբերի 14-ին, որպեսզի չմասնակցի իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագծի քննությանը: Այնուհետ նա երկարաձգել էր արձակուրդը։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play