Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 3-10 աստիճանով, որոշ մարզերում ձյուն կտեղա


Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 3-10 աստիճանով, որոշ մարզերում ձյուն կտեղա

  • 20-11-2019 13:57:41   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
 
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով:
 
Երևան քաղաքում՝ նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play