1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել են կրակային պատրաստության ստուգարքներ


1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել են կրակային պատրաստության ստուգարքներ

  • 20-11-2019 16:21:51   | Հայաստան  |  Հասարակություն

 
Սպայական անձնակազմի պատրաստվածության մակարդակը ստուգելու և հրաձգային զենքի տիրապետման գործնական ունակությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 19-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում  անցկացվել են կրակային պատրաստության ստուգարքներ:
 
Բացազատված ուսումնական կետերում ստուգվել են զինծառայողների տեսական գիտելիքները: Կրակային փուլում հաստիքային զենքերից խոցվել են պայմանական թիրախները:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն