Ընդունվել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը


Ընդունվել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը

  • 20-11-2019 16:26:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նախօրեին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի առաջարկությամբ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի հետ համատեղ մշակված <<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը: Արդյունքում Տեսչական մարմնի կողմից այս ոլորտում իրականացվող ստուգումներն արդեն իսկ կիրականացվեն տնտեսվարողներին առանց նախապես տեղեկացնելու, ինչն իր դրական ազդեցությունը կթողնի այդ ոլորտում (ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիքի, հեղուկացված ածխաջրածնային գազեր և այլն) չափագիտական կանոների և նորմերի բացահայտման և խախտումների շտկման վրա: Մինչ այս, գործող օրենքի համաձայն վերահսկողություն իրականացնելիս նախապես երեք աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտը պարտադիր տեղեկացվում էր՝ այսպիսով հնարավորություն ստանալով եռօրյա ժամկետում չափման միջոցի օգտագործումը քողարկել, ստուգման ժամանակահատվածում թերությունները վերացնել և ներկայացնել թվացյալ այլ իրավիճակ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play