Մխիթարյան միաբանության դերն անգնահատելի է. Նիկոլ Փաշինյան


Մխիթարյան միաբանության դերն անգնահատելի է. Նիկոլ Փաշինյան

  • 20-11-2019 15:28:51   | Իտալիա  |  Մամլո հաղորդագրություն

Մխիթարյան միաբանության դերն անգնահատելի է որակել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ հանդիպմանը:  
 
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը: Ցավում եմ, որ այցելության առիթը կապված է ջրհեղեղի հետ, բայց մյուս կողմից ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել: Մխիթարյան միաբանությունը  մեծ դերակատարում ունի: Այն ժամանակ, երբ մեր ինքնությունը հայրենիքում ոչնչացման եզրին էր, միաբանությունը դարձավ այն վայրը, որտեղ մեր պատմությունը, գիտությունը, լեզուն, արվեստը ուսումնասիրվեց: Այն դարձավ մեր արմատների հետ հաղորդակցության մի կարևոր գիտական օջախ: Ես շատ հուզված եմ այստեղ լինելու առիթով: Համոզված եմ, որ Մխիթարյան միաբանությունը, որպես գիտության, մշակույթի ոլորտի խորհրդանշական կոթող, շատ երկար իր գործնական դերակատարումը կշարունակի»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
Նոյեմբերի 20-ին Վենետիկից մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն:  Նա օդանավի վայրէջք կատարելուց անմիջապես հետո մեկնել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանություն, ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին վերջին օրերին քաղաքը ցնցած ջրհեղեղից հետո:
 
Շանթ Խլղաթյան
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play