Կապիտալ վերանորոգվել են 34 հրշեջ-փրկարարական ջոկատներ. տնտեսվել է 300 միլիոն դրամ


Կապիտալ վերանորոգվել են 34 հրշեջ-փրկարարական ջոկատներ. տնտեսվել է 300 միլիոն դրամ

  • 21-11-2019 11:40:58   | Հայաստան  |  Հասարակություն

Սույն թվականի օգոստոսի 22-ին կառավարության 1118-Ն որոշմամբ ԱԻՆ փրկարար ծառայության շենքային ապահովվածության և պայմանների բարելավման, շենքերի, շինությունների կառուցման համար տրամադրվել էր 1 միլիարդ 173 միլիոն դրամ գումար:
 
Հատկացված գումարով կապիտալ վերանորոգվել են 34 հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը, անցկացվել է ջեռուցման համակարգ, ամբողջությամբ փոխվել են էլեկտրական սնուցման համակարգերը:
 
Փոխվել են դռները, պատուհանները, 28 հրշեջ-փրկարարական ջոկատների տանիքներն ամբողջությամբ վերանորոգվել են:
 
Մարտունի և Գավառ քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատներին կից կառուցվում է նոր ավտոկայանատեղի:
 
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտել մինչև դեկտեմբերի 15-ը:
 
Կատարված աշխատանքների արդյունքում 1 միլիարդ 173 միլիոն դրամից տնտեսվել է մոտ 300 միլիոն դրամ գումար:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play