Ով է հայկական եկեղեցի ներխուժած ադրբեջանցին


Ով է հայկական եկեղեցի ներխուժած ադրբեջանցին

  • 21-11-2019 12:55:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սոցցանցերի հայկական հատվածում քննարկում են Միլանում Հայ Առաքելական «Սուրբ Քառասուն Մանկունք» եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց հղած, բլոգեր ներկայացած ադրբեջանցու ինքնությունը:
 
Առաջ են քաշվում տարբեր վարկածներ՝ հաշվի առնելով շրջանառվող լուսանկարները, որոնցում նա պատկերացված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կամ ակտիվ ներգրավված է Բաքվում հակաիշխանական ցույցերի ցրման ժամանակ: Ենթադրություններ կան, որ նա ուժային կառույցների ներկայացուցիչ է, ոստիկան կամ անգամ ազգային անվտանգության ծառայող, գուցե նաև սադրիչ:
 
Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում Հայ Առաքելական «Սուրբ Քառասուն Մանկունք» եկեղեցում նոյեմբերի 20-ին հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ և պատասխանել մի շարք հարցերի: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև բլոգեր ներկայացած ադրբեջանցու հարցին: «Հնարավոր չէ պատկերացնել, որ հայը հնարավորություն կունենար մտնել միջոցառման, հանդիպման, որտեղ կլիներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրան հարց կտար: Երկրորդը, դուք ասացիք, թե ամբողջ աշխարհն ընդունել է Ադրբեջանի նկատմամբ ցեղասպանությունը, դա ակնհայտ սուտ է, քանի որ նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահը հարցազրույց է տվել և ասել, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի փոփոխություններ և հեղաշրջում անի Ադրբեջանում: Ես առաջարկել եմ խաղաղության բանաձև, Իլհամ Ալիևին ասել եմ, որ ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, որ հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես առաջարկում եմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես նման հայտարարություն անի, քանի որ դա գլխավոր բանաձևն ու պլատֆորմն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,-պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play