Կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը ստորագրվել է. Իրանից հրավիրված փոխտնօրենը ՀՀ քաղաքացիություն կստանա

21-11-2019 14:40:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր ստորագրել է Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ազատման դիմումը, որը նա ներկայացրել է այս ամսվա սկզբին: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա նաեւ նշեց, որ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն այսօր այգու աշխատակիցներին է ներկայացնելու տնօրենի պաշտոնակատարին:
 


Տիգրան Վիրաբյանը ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի ԺՊ կլինի այգու փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանը: Փոխքաղաքապետը նաեւ հայտնեց, որ, չնայած արդեն Հայաստանում է Կենդանաբանական այգու հրավիրյալ փոխտնօրենը, բայց նրա պաշտոնական նշանակումը փոքր-ինչ կձգձգվի: Ապագա
փոխտնօրեն Իման Մեմարիանը եկել է Իրանի Իսլամական Հանրապետությունից: Նա պատրաստվում է Հայաստանի քաղաքացիություն ստանալ, որպեսզի կարողանա զբաղեցնել այգու փոխտնօրենի պաշտոնը:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանից հրավիրված մասնագետը կենդանաբույժ է: Իման Մեմարիան երկար տարիներ զբաղեցրել է Թեհրանի Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնը եւ բոլորովին վերջերս է հրաժարվել դրանից Հայաստան գալու համար: Նրա նշանակվելուց հետո այգին կունենա երեք կենդանաբույժ: Իման Մեմարիանին Հայաստան էր հրավիրել Կենդանաբանական այգու՝ արդեն նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Խաչատրյանն ազատման դիմում էր գրել Մարությանի առաջարկով՝ վերջին օրերին այգում կենդանիների բազմակի անկումներից հետո:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 425 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար