ՃՏՊ Դավիթ Բեկի փողոցում. կա մեկ զոհ


ՃՏՊ Դավիթ Բեկի փողոցում. կա մեկ զոհ

  • 21-11-2019 14:03:05   | Հայաստան  |  Հասարակություն

Նոյեմբերի 21-ին, ժամը 13:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցից դեպի Նորք Մարաշ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
 
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «BMW»-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
 
Լուսանկարը՝ Ֆեյսբուքի «Մի արեք այսպես» խմբից:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play