«Ի՞նչ կլիներ Վարդան Ղուկասյանի հետ, եթե նման հայտարարությամբ հանդես գային Ռոբերտը կամ Սերժը». Արտակ Գալստյան


«Ի՞նչ կլիներ Վարդան Ղուկասյանի հետ, եթե նման հայտարարությամբ հանդես գային Ռոբերտը կամ Սերժը». Արտակ Գալստյան

  • 21-11-2019 14:56:31   | Հայաստան  |  Իրավունք

Վարչապետը ուղղակի ակնարկելով ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանին հայտարարեց, որ վերջինս թալանել է Գյումրի քաղաքի կեսը։
Վարչապետի այս հայտարարությանը արձագանքեցին բոլորը, բացի ուժայիններից։
Մինչդեռ հենց նրանք էին պարտավոր։
Այսպես՝
Գլխավոր Դատախազը պետք է ցուցում տար նախապատրաստել նյութեր։
ԱԱԾ, Ոստիկանություն, Քննչական Կոմիտե, պարտավոր էին անմիջապես իրականացնել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված գործողությունները։
Սակայն վերջիններս ոչինչ չձեռնարկեցին։
Արդյունքում այսօր որոշ մարդիկ կրկին կառավարության դիմաց են և ուժայինների անգործությունը, որպես Վարդան Ղուկասյանի անմեղության ապացույց դիտարկելով պահանջում են քրեական գործ հարուցել Վարչապետի նկատմամբ, սուտ մատնության հանցակազմով։
 
Ամփոփեմ՝
Քանի դեռ պետական համակարգում իշխում են նախկինները, սաբոտաժը շարունակվելու է և հեղափոխության սայլը տեղից չի շարժվելու։
 
Հ. Գ
Այժմ պատկերացրեք, ի՞նչ կլիներ Վարդան Ղուկասյանի հետ, եթե նման հայտարարությամբ հանդես գային իրենց իշխանության տարիներին, Ռոբերտը կամ Սերժը։
 
Իրավապաշտպան
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք