«Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը նախատեսվում է օտարել դասական աճուրդով


«Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը նախատեսվում է օտարել դասական աճուրդով

  • 21-11-2019 15:16:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Կառավարությունը որոշել է Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Կոտայքի մարզում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի շենք-շինությունները, հյուրանոցի ներսում առկա շարժական գույքն օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ լոտ: 2019 թ. նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմել է 7 526 457 800 ՀՀ դրամ (որից՝ շենք-շինությունների գնահատված արժեքը՝ 7 204 568 800 ՀՀ դրամ, շարժական գույքի արժեքը 321 889 000 ՀՀ դրամ), իսկ գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38  հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը կազմել է 62 431 200 ՀՀ դրամ։ Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 7 526 457 800 ՀՀ դրամ: Որոշմամբ սահմանվել է նաև, որ գնորդը պետք է վճարի նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը՝ 4 944 600 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։ Նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երեք աճուրդ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։
 
Տիգրան Ավինյանը նշել է, որ աճուրդը, հավանաբար, կլինի դեկտեմբերի 19-ին և կոչ արել այս հարցում հետաքրքված բոլոր գործարարներին մասնակցել աճուրդին: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play