Սահմանվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի կարգը


Սահմանվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի կարգը

  • 21-11-2019 15:35:26   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Գործադիրը սահմանել է Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը:
 
Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Սևանա լճի՝ ռեսուրսի սահմանափակ լինելու, ազգային անվտանգության և ռազմավարական նշանակության, էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանման գերակայությունն ապահովելու սկզբունքից։ Արդյունքում կապահովվի «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համապատասխան պահանջը և  կկանոնակարգվի Սևանա լճի էկոհամակարգի և  կենսապաշարի կայուն կառավարման՝ պահպանության, օգտագործման, վերականգնման գործընթացները։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն