Բժիշկներն առաջին անգամ մարդուն արհեստական մահվան վիճակի են բերել


Բժիշկներն առաջին անգամ մարդուն արհեստական մահվան վիճակի են բերել

  • 21-11-2019 15:58:37   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

 Լիովին սառեցնելով հիվանդի մարմինը եւ ամբողջ արյունը փոխարինելով ֆիզլուծույթով՝ ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանի բժիշկներն առաջին անգամ կարողացել են մարդուն արհեստական կլինիկական մահվան վիճակի բերել: Այն մասին, թե որքան հաջող Է եղել գործողությունը, ինչպես նաեւ՝ ողջ Է մնացել արդյոք հիվանդը դրա ընթացքում, բժիշկները չեն հայտնում: Այդ մասին գրել Է New Scientist հրատարակությունը՝ վկայակոչելով մասնագետների ելույթը Նյու Յորքի գիտությունների ակադեմիայում կայացած գիտաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեղափոխական տեխնիկայի փորձարկումը տեղի Է ունեցել Բալթիմորում՝ Մերիլենդի համալսարանի բժշկագիտական կենտրոնում: Դրան դիմում են սոսկ այն դեպքում, եթե հիվանդը գտնվում Է բացառիկ ծանր վիճակում, կորցրել Է շատ արյուն, եւ նրա ողջ մնալու շանսերը 5 տոկոսից ավելի չեն: Բժիշկներն արհեստական կլինիկական մահվան վիճակի են բերել առնվազն մեկ հիվանդի: Այն մասին, թե նա ողջ Է մնացել արդյոք, հրատարակությունը չի հայտնում:
 
Մարդուն այդ վիճակին բերելու համար բժիշկները պետք Է նրա մարմինը սառեցնեն մինչեւ 10 – 15 աստիճան, իսկ այնուհետեւ նրա ամբողջ արյունը փոխարինեն ֆիզիոլոգիական լուծույթով: Դրա շնորհիվ օրգանիզմում բոլոր ֆիզիոլոգիական գործընթացներն արգելակվում են, եւ մարդու ուղեղը կարող Է թթվածնի պակասի դեպքում ապրել ոչ թե 5 րոպե, ինչպես մարդու մարմնի սովորական ջերմաստիճանի դեպքում, այլ շուրջ երկու ժամ:
 
Նախքան մարդկանց վրա փորձարկումներ անցկացնելու հայտ ներկայացնելը, բժիշկներն իրենց տեխնիկան թեստավորել են խոզերի վրա: Նրանք կարողացել են կենդանիներին սառեցնել երեք ժամվա ընթացքում, իսկ հետո «վերակենդանացնել» նրանց՝ առանց առողջության համար նկատելի վնասի:
 
Հետագա հետազոտությունների ընթացքում գիտնականները ցանկանում են ճշտել, թե մարդու օրգանիզմը որքան ժամանակ կարող Է անցկացնել այդ վիճակում, եւ թե ինչ պատրաստուկներ կարող են երկարացնել այդ ժամանակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը