Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է կրտսեր դիվանագետների


Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է կրտսեր դիվանագետների

  • 21-11-2019 16:24:56   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կրտսեր դիվանագետներին՝ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Պետական նախարարը ողջունել է դիվանագետների՝ հայկական երկրոդ պետությունը ճանաչելու և խորապես ընկալելու ցանկությունը, կարևորելով միջազգային հարթակներում Արցախի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու, քաղաքական ու տնտեսական պաշտպանվածությունն ամրապնդելու ուղղությամբ հետևողական աշխատանքները:
 
Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկություններին, ոլորտ առ ոլորտ առանձնացրել տնտեսական հաջողությունները, պատասխանել կրտսեր դիվանագետների հարցերին:
 
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել կրտսեր դիվանագետների արցախյան օրակարգը, որում մեծ տեղ է հատկացված իրական հատվածին:
 
-- 
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play