Երկու քաղաքացի գնացել են դեպի «Աժդահակ» լեռ. նրանց հետ չի հաջողվում կապ հաստատել
22-11-2019 10:32:43 | Հայաստան | Հասարակություն
Նոյեմբերի 21-ին, ժամը 21:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի գնացել են դեպի «Աժդահակ» լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 6 փրկարար-ծառայող և 15 քաղաքացի:
Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
Ժամը 09:30-ի դրությամբ որոնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով ներգրավվել է նաև ուղղաթիռ: