Twiplomacy. ՀՀ վարչապետը՝ ամենաակտիվ ֆեյսբուքյան էջը ունեցող քաղաքական լիդերների տասնյակում


Twiplomacy. ՀՀ վարչապետը՝ ամենաակտիվ ֆեյսբուքյան էջը ունեցող քաղաքական լիդերների տասնյակում

  • 22-11-2019 13:20:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Twiplomacy» միջազգային կայքը, որն հետազոտում է սոցիալական կայքերի օգտագործումը գրեթե բոլոր պետությունների ղեկավարների ու միջազգային կազմակերպությունների կողմից, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվությանը ֆեյսբուքում։
 
«Աշխարհի առաջնորդները ֆեյսբուքում» վերնագրով հոդվածով նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամենակտիվ ֆեյսբուքյան էջը ունեցող քաղաքական լիդերների 10-նյակում է աշխարհի մասշտաբով։
 
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ կառավարության գործունեության մասին  պատմում է իր հետևորդներին՝ ֆեյսբուքի միջոցով ուղիղ եթեր անելով հենց իր մեքենայի միջից կամ իր գրասենյակից։ Գուցե հեռարձակման որակը լավագույնը չէ, բայց վարչապետի այս անմիջական կապը սիրվել է իր հետևորդների կողմից և նա հայտնվել է աշխարհի մասշտաբով ամենաակտիվ ֆեյսբուքյան էջը ունեցող քաղաքական լիդերների տասնյակում»,-ասվում է հոդվածում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը