ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին


ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

  • 22-11-2019 16:32:11   | Ռուսաստան  |  Քաղաքական

 
Նոյեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:
 
Ի թիվս այլ հարցերի՝ խորհրդին են ներկայացվել Ղազախստանում տեղի ունեցած նախագահական եւ Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելությունների զեկույցները:
 
Քննարկվել են հաջորդ տարի ԱՊՀ երկրներում տեղի ունենալիք համապետական ընտրություններում դիտորդական առաքելությունների ժամանակացույցը, Մեծ հայրենական պատերազմի 75-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը:
 
Խորհուրդը հաստատել է նոյեմբերի 22-ին անցկացվող ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի օրակարգը:
 
Արարատ Միրզոյանի առաջարկությամբ կոմիտեներում հավելյալ քննարկման ներկայացնելու համար լիագումար նիստի օրակարգից հանվել է էքստրեմիզմի բռնի դրսեւորման եւ ահաբեկչության պարագայում միջազգային հումանիտար իրավունքի գործադրման վերաբերյալ փաստաթուղթը: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական