ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զորամաս


ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զորամաս

  • 22-11-2019 17:44:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
Նոյեմբերի 21-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է 2-րդ զորամիավորման N զորամասում: 
 
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի մարտական, ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, ինչպես նաև զորամասում իրականացված լայնածավալ վերանորոգման և ամրաշինական աշխատանքների մասին: 
 
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զրուցել է զինծառայողների հետ, հրամանատարությանը ցուցումներ տվել մարտավարական իրադրության զարգացման, առաջիկա անելիքների, ինչպես նաև ստուգայցի ընթացքում արձանագրված որոշակի թերությունների շտկման վերաբերյալ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն