Հակածխախոտային օրենքը՝ որպես քայլ դեպի հոգատար հասարակություն


Հակածխախոտային օրենքը՝ որպես քայլ դեպի հոգատար հասարակություն

  • 22-11-2019 18:17:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հայաստանի կառավարությունը սեպտեմբերին հավանություն է տվել մի օրինագծի, որով կարգելվի ծխելը հանրային փակ տարածքներում։
Առողջապահության նախարարության մշակած այս օրինագիծը ենթադրում է, որ Հայաստանը կմիանա այն երկրների շարքին, որտեղ հանրային վայրերում ծխելը խստիվ արգելված է։
 
Հայաստանում ծխախոտի օգտագործումը առաջացնում է ծանր առողջապահական հետևանքներ։ Ըստ վիճակագրության, Հայաստանում ծխում է բնակչության 28 տոկոսը։ Ծխում են չափահաս տղամարդկանց 52%-ը, իսկ կանանց՝ 2%-ը: 17-ամյա դեռահասների յուրաքանչյուր չորրորդը կանոնավոր ծխող է:
 
Հանրային վայրերում ծխելն արգելող օրենքի ընդունումը կարևոր քայլ է միմյանց իրավունքները հարգող և հոգատար հասարակություն կերտելու գործում
 
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն