Ով է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կաշառքի գործով անցնող դատավորը․ «Ժողովուրդ»


Ով է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կաշառքի գործով անցնող դատավորը․ «Ժողովուրդ»

  • 27-11-2019 10:26:26   | Հայաստան  |  Իրավունք

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոյեմբերի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009 թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք: Բայց ԱԱԾ-ն չբարձրաձայնեց, թե ինչ պաշտոնատարների մասին է խոսքը: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այդ գործով անցնում է 1999 թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունը քննած դատավոր Սամվել Ուզունյանը: Երեւանի բնակչուհուն առեւանգելու դեպքով հարուցված քրգործով պաշտոնատար անձինք իրենց օրինական գործն անելու համար տուժողի հորից միջնորդի դեր ստանձնած մեկ այլ պաշտոնատարի միջոցով 2007-2009 թթ.-ին պահանջել եւ մաս-մաս ստացել են առանձնապես խոշոր չափի կաշառք, բայց ենթադրյալ հանցանք կատարածներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել: Միջնորդն էլ տուժողի հորը վերադարձրել է կաշառքի միայն մի մասը:
 
Գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ այս գործը ուղարկվել է ՀՔԾ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2016-ին դատավոր Ուզունյանից հետաքրքրվել էր` ճիշտ են արդյոք տեղեկությունները, թե ինքը քրեական մի գործով ձախողվել է: Ուզունյանն արձագանքել էր. «Բացարձակ, մենք պրոմխներ տվող մարդիկ չենք, պրոմխ են տվել նրանք, ովքեր նման տեղեկություններ են տարածել»»:
 
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
 
Նոյյան տապան  -   Իրավունք