Պարզվում են 62-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու բոլոր հանգամանքները. հարուցվել է քրեական գործ
27-11-2019 13:55:54 | Արմավիրի մարզ | Իրավունք
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ վիճաբանության ժամանակ 62-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք՝ ոսկրային դեֆեկտով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արմավիրի մարզի՝ 1957թ. ծնված բնակիչը՝ հայտնելով, որ վնասվածքն ստացել է իրենց հողամասում գործ անելու ժամանակ:
Նախնական տվյալներով՝ նշված օրը՝ ժամը 12.00-ի սահմաններում, Արևիկ գյուղից Ալաշկերտ գյուղ տանող ճանապարհի աջակողմյան դաշտում, Արմավիրի մարզի 62-ամյա բնակչի և վերջինիս 45-ամյա համագյուղացու միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած «ԱԿ 74» տիպի 5,45մմ տրամաչափի ինքնաձիգով կրակել է 62-ամյա տղամարդու ոտքին՝ պատճառելով վնասվածք:
Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վիճաբանություն է սկսվել նաև վիճաբանության մասնակիցների կողմնակիցների միջև, ովքեր դեպքի վայր էին եկել նրանց հետ: